Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Տղամարդկանց և կանանց ամենատարածված 5 ստերը

Տղամարդկանց և կանանց ամենատարածված 5 ստերը

Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի հետազոտական խումբն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի շատ են հակված ստելուն, գրում է One News Page-ը:

Ըստ մասնագետների հաշվարկների`  արական սեռի ներկայացուցիչներն օրական միջինը 3 սուտ են ասում, իսկ տարվա կտրվածքով` մոտ 1 100: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք այս հարցում պակաս «հաջողակ» են` 12 ամիսների ընթացքում հասցնելով մոտ 730 անգամ ստել:

Բացի այդ, գիտնականները ներկայացրել են թե կանանց, թե տղամարդկանց կողմից ամենահաճախ օգտագործվող ստերը: Արական սեռի դեպքում դրանք են`


1.Իրականում, ես այդքան էլ շատ չեմ խմել
2.Ամեն ինչ կարգին է, ես ինձ լավ եմ զգում
3.Ոչ, բջջայինիս ոչ մի զանգ էլ չի եկել
4.Այս իրն այդքան էլ թանկ չարժեր
5. Սիրելիս, ես արդեն տան ճանապարհին եմ:


Իսկ կանանց կողմից առավել շատ օգտագործվող ստերն են`


1.Ամեն ինչ կարգին է, ես ինձ լավ եմ զգում
2.Ես դրան ձեռք չեմ տվել, չգիտեմ էլ, թե որտեղից է այն հայտնվել
3.Այս իրն այնքան էլ թանկ չէր
4.Գլուխս սարսափելի ցավում է
5.Շնորհակալություն, ես ալկոհոլ չեմ գործածում:

Հայտնի է դարձել նաև, որ կանայք, հիմնականում, դիմում են ստի օգնությանը` իրենց կողմից գնված որևէ իրի իրական արժեքը թացքնելու նպատակով: Սակայն հետազոտության արդյունքները վկայում են, որ 2 սեռերի ներկայացուցիչներն էլ ստում են, քանի որ դա զգալիորեն հեշտացնում է կյանքը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ